Երևանում տեղի կունենա Papiers d'Armenies ֆրանսիական խմբի համերգը

10.09.2009, 13:15
Երևանում տեղի կունենա Papiers d'Armenies ֆրանսիական խմբի համերգը
Երևանում տեղի կունենա Papiers d'Armenies ֆրանսիական խմբի համերգը

Papiers d'Armenies ֆրանսիական խմբի համերգը տեղի կունենա չորեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Նարեկացի» կենտրոնից, ֆրանսիական խմբի երգացանկը առանձնահատուկ է թե ժանրային, թե ոճային և թեմատիկ առումներով:

«Այստեղ միախառնված են Արևելքն ու Արևմուտքը, տարբեր երկրների մշակույթներ` հայկական, հունական, վրացական, ֆրանսիական, գնչուական` երբեմն արևելյան մեղեդիների ուղեկցությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Խումբը կատարում է հայկական ժողովրդական շատ հայտնի ստեղծագործություններ՝ քամանչայի, դուդուկի և միաժամանակ ակորդեոնի նվագակցությամբ:-0-