ՀՀ վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոր առաջին տեղակալ է նշանակել

04.09.2009, 13:06
ՀՀ վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոր առաջին տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոր առաջին տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ահարոն Չիլինգարյանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Կարինե Մինասյանը։      

Ահարոն Չիլինգարյանը զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը 2008 թ.-ի ապրիլի 25-ից:-0-