Հայկական սեյսմիկ կայանները Իրանում 3,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել

03.09.2009, 13:02
Հայկական սեյսմիկ կայանները Իրանում 3,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական սեյսմիկ կայանները նախօրեին Իրանում տեղական ժամանակով ժամը 17:29-ին 3,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Սեյսիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել Սալմաստ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս- արևելք:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:-0-