Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում իջել է 2 հորիզոնականով և զբաղեցնում է 125-րդ տեղը

02.09.2009, 17:57
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում իջել է 2 հորիզոնականով և զբաղեցնում է 125-րդ տեղը

ՖԻՖԱ-ի՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախորդ ամսի համեմատ իջել է 2 հորիզոնականով և 231 միավորով զբաղեցնում է 125-րդ տեղը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:   

Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:

2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցները ընթացիկ աղյուսակում զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իսպանիա՝ երկրորդ տեղ, Թուրքիա՝ 27-րդ տեղ, Բելգիա՝ 68, Բոսնիա և Հերցեգովինա՝ 46, Էստոնիա՝ 114։   

Ադրբեջանի հավաքականը դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 139-րդ տեղը։

2009 թ.-ի սեպտեմբերի 2-ի դրությամբ ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարների տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Բրազիլիա – 1604 (միավոր)

2. Իսպանիա – 1588

3. Հոլանդիա – 1376

4. Գերմանիա– 1186

4. Իտալիա – 1186

6. Ռուսաստան – 1129

7. Անգլիա – 1127

8. Արգենտինա – 1113

9. Խորվաթիա – 1101

10. Ֆրանսիա – 1040

Ընդհանուր առմամբ ռանգերի մասին համաշխարհային ֆուտբոլային աղյուսակում ընդգրկվել է ավելի քան 200 երկիր: -0-