Հայկական կողմը պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների հարցը. Դեմկուս

27.08.2009, 16:30
Հայկական կողմը պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների հարցը. Դեմկուս

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմը պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների հարցը, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքում քննարկվում է միայն Հայաստանի կողմից այսպես կոչված «գրավյալ» տարածքների հարցը, սակայն ոչինչ չի ասվում Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների՝ Նախիջևանի, Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի մասին», - ասաց Սարգսյանը:

Կուսակցության առաջնորդի խոսքերով, Ադրբեջանը բռնակցել է Նախիջևանը՝ նման կերպ խախտելով 1921 թ.-ի Կարսի պայմանագիրը, որի համաձայն, Ադրբեջանին միայն պրոտեկտորատ էր տրամադրվում այդ շրջանների նկատմամբ:-0-