«Հայ ասպետ» հիմնադրամն ազգային գենի կրողներ է փնտրում. հիմնադրամի տնօրեն

25.08.2009, 18:02
«Հայ ասպետ» հիմնադրամն ազգային գենի կրողներ է փնտրում. հիմնադրամի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայ ասպետ» հիմնադրամի նպատակը ազգային գաղափարի կրողների որոնումն ու դաստիարակումն է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

«Ասում են՝ ազգային գենի կրողները բնակչության 15 տոկոսն են կազմում: Մենք փնտրում ենք այդ 15 տոկոսին»,- հայտարարեց նա:

Տոնոյանը հավելեց, որ 4 տարի առաջ «Հայ ասպետ» հիմնադրամը կազմված էր 36 մասնակցից, հայերենի այբուբենի տառերի թվով: «Այժմ դրանց թիվը հասել է մեկուկես հազարի, իսկ հիմնադրամի ներկայացուցչությունները կան Հայաստանի բոլոր մարզերում, Ղարաբաղում, Ջավախքում /Վրաստանի հայաբնակ շրջան/, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սփյուռքը»,- ասաց նա:  

Տոնոյանն ընդգծեց, որ հիմնադրամի գործունեությունը հերքում է հնչող կարծիքն այն մասին, որ Հայաստանում ոչ հայրենասեր սերունդ է մեծանում: 
 
Ինչ վերաբերում է «Հայ ասպետ» հիմնադրամին, ապա Տոնոյանի խոսքերով, շատերը կարծում են, որ այն դպրոց է, այն դեպքում, երբ այնտեղ միայն հավելյալ կրթություն է տրամադրվում:  

Նա հայտնեց, որ «Հայ ասպետի» մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալու հայկական դիցաբանությանը, Հայաստանի պատմությանը, ազգային երգերին ու պարերին, զբաղվում են շարային պատրաստությամբ, աշխարհագրությամբ՝ այցելելով հանրապետության տարբեր շրջաններ:
 
Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանն ու «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերությանը հիմնադրամի աշխատանքներին աջակցելու համար

Իր կողմից «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր կողմից նշեց, որ ընկերությունը որոշել է հովանավորել «Հայ ասպետ» հեռուստախաղը, քանի որ ընկերությունը գիտակցում է իր սոցիալական առաքելությունը և հասկանում, որ «Հայաստանի ապագան երիտասարդությունն է և այժմ մեծացող երեխաները»: -0-