Սևանում մոտորանավակների բախման հետևանքով մեկ մարդ է զոհվել. ոստիկանություն

24.08.2009, 17:33
Սևանում մոտորանավակների բախման հետևանքով մեկ մարդ է զոհվել. ոստիկանություն
Սևանում մոտորանավակների բախման հետևանքով մեկ մարդ է զոհվել. ոստիկանություն

Սևանում մոտորանավակների բախման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, դեպքը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ:

«Օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1955 թ. ծնված Գագիկ Հակոբյանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գ. Հակոբյանը մահացել է իր և 1980 թ. ծնված Վարդան Ա.-ի վարած մոտորանավակները միմյանց բախվելու հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:-0-