ՀՀ կառավարությունը պետք է ուղղումներ մտցնի հակաճգնաժամային քաղաքականության մեջ. Դաշնակցություն

20.08.2009, 16:00
ՀՀ կառավարությունը պետք է ուղղումներ մտցնի հակաճգնաժամային քաղաքականության մեջ. Դաշնակցություն

ՀՀ կառավարությունը պետք է որոշ ուղղումներ մտցնի հակաճգնաժամային քաղաքականության մեջ, կարծում է ՀՅԴ-ից ՀՀ խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը կարծում է, որ կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում հանրապետության վրա ճգնաժամի գործած բացասական ազդեցությունը հաղթահարելու համար:

«ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը կարելի է «երկուս» գնահատել: Ամենակարևոր առաջադրանքը պահանջարկի ապահովումն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է բնակչությանը եկամուտների որոշակի մակարդակով ապահովել, այսինքն բարձրացնել աշխատավարձերն ու սոցիալական նպաստները»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով, առանց տվյալ հարցի լուծման, հակաճգնաժամային քաղաքականությունը չի կարող արդյունքներ տալ: «Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը տվյալ պահին ուղված են օլիգարխային համակարգի շահերի բավարարմանը»,- ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի սոցիալական քաղաքականություն մտցնել:   

Մինասյանը հավելեց նաև, որ ՀՅԴ-ն իր առաքելությունն է համարում ոչ թե քննադատել կառավարության քայլերը, այլ ներկայացնել սեփական առաջարկներն ու խորհուրդները: -0-