Հայաստանի բնակիչները կամավոր կերպով զենք և զինամթերք են հանձնել

19.08.2009, 16:54
Հայաստանի բնակիչները կամավոր կերպով զենք և զինամթերք են հանձնել
Հայաստանի բնակիչները կամավոր կերպով զենք և զինամթերք են հանձնել

Հայաստանի բնակիչները ոստիկանության տարբեր բաժանմունքներ զենք և զինամթերք են հանձնել, տեղեկանում ենք Ոստիկանության օպերատիվ ամփոփագրից:

«Օգոստոսի 18-ին, ժամը 13.30-ին, 1954 թ. ծնված Բաբկեն Հ.-ն ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացրել հակահետևակային 1 ական, ինքնաձիգի դատարկ պահունակ և 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ` հայտնելով, որ դրանք ձեռք է բերել 1994 թ.` ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: Նույն օրը 1959 թ. ծնված Սողոմոն Պ.-ն ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցներին է ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի հրացան և 37 սմ փողի երկարությամբ ինքնաշեն հրացան` հայտնելով, որ դրանք ձեռք է բերել 1990-1991թթ.` ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:-0-