Հայաստանը կմասնակցի Քիշնևում կայանալիք ԱՊՀ սակագնային քաղաքականության փորձագետների խորհրդակցությանը

19.08.2009, 13:06
Հայաստանը կմասնակցի Քիշնևում կայանալիք ԱՊՀ սակագնային քաղաքականության փորձագետների խորհրդակցությանը

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՊՀ 2010թ. սակագնային քաղաքականության պատրաստման հարցերով փորձագետների խորհրակցությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-4-ը Քիշնևում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

«Հայաստանը կներկայացնեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետ Լևոն Կարապետյանը, ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղու երկու ներկայացուցիչ», - ասել է նա:-0-