ՀՀ վարչապետը Լեհաստանի դեսպանի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել

18.08.2009, 17:56
ՀՀ վարչապետը Լեհաստանի դեսպանի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և  լիազոր դեսպան Տոմաշ Կնոտեին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

«ՀՀ  կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր  առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։  

Զրույցի ընթացքում նշվել է նաև, որ հայ-լեհական հարաբերությունների մի շարք  ոլորտներում գրանցվել է առաջընթաց:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել  պարոն Տոմաշ Կնոտեին`  իր հետագա գործունեության  ընթացքում: -0-