Երևանի կենտրոնում աշնանը երկու նոր քանդակ կհայտնվի

15.08.2009, 17:51
Երևանի կենտրոնում աշնանը երկու նոր քանդակ կհայտնվի

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ նկարիչ Թորոս Ռաստկելենյանը Երևանին երկու քանդակ է նվիրել, որոնք մայրաքաղաքի կենտրոնում կտեղադրվեն աշնանը, շաբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերգեյ Պետրոսյանը:

«Ռաստկելենյանն աշնանը Երևան կբերի ու կտեղադրի երկու քանդակ: Դրանցից մեկը «Հավերժություն» անունն է կրում, այն կտեղադրրվի Հյուսիսիային պողոտայում, իսկ Սայաթ Նովայի արձանը կտեղադրվի նրա անունը կրող պողոտայում»,- ասաց փոխնախարարը:

Պետրոսյանն ավելացրեց, որ Ռաստկելենյանը հայտնի քանդակագործ է, և նրա գործերից կան գրեթե բոլոր ֆրանսիական քաղաքներում:

Նա նշեց, որ քանդակագործը սեփական միջոցներով քանդակները Երևան բերելու և տեղադրելու ցանկություն է հայտնել:

Պետրոսյանը հայտնեց նաև, որ 2009 թվականին լրանում է Ռաստկելենյանի 70-ամյակը, և ծրագրվում է այն հանդիսավոր կերպով նշել թե Ֆրանսիայում, թե Հայաստանում:-0-