Հայաստանը Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմում հաղթելու բոլոր հնարավորություններն ունի. պաշտպանության նախկին փոխնախարար

14.08.2009, 17:28
Հայաստանը Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմում հաղթելու բոլոր հնարավորություններն ունի. պաշտպանության նախկին փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այսօր Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմում հաղթելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ու հնարավորություններն ունի, կարծում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Որքան էլ մենք խոսենք այն մասին, որ Հայաստանն այսօր սոցիալական խնդիրների ու միգրացիայի հետ կապված մեծ դժվարություններ ունի, իրականում Ադրբեջանում այդ առումով իրավիճակը շատ ավելի վատ է, հատկապես կոռուպցիայի և անարդարության առումով: Ես կարող են վստահաբար ասել, որ այսօրվա դրությամբ, չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանում կան բոլոր պայմանները հաղթանակի համար»,- ասաց Շիրխանյանը:  

Միևնույն ժամանակ նա նշեց, որ պատերազմին պետք է պատրաստվել նախօրոք, քանի որ «պատերազմի պատրաստվածությունը կանխում է դրա սկիզբը»: «Պետք է հետևել հինավուրց պոստուլատին՝ «խաղաղություն ես ուզում, պատերազմի պատրաստվիր»,- հավելեց նա:  

Նախկին փոխնախարարը կարծում է նաև, որ Ադրբեջանը կհամարձակվի Հայաստանի ու Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսել միայն այն դեպքում, եթե լուրջ երաշխիքներ ստանա գերտերություններից:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-