Գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 101 հազար է կազմում. Սոցապահովման պետական ծառայություն

14.08.2009, 17:23
Գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 101 հազար է կազմում. Սոցապահովման պետական ծառայություն
Գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 101 հազար է կազմում. Սոցապահովման պետական ծառայություն

Հայաստանում տվյալ պահին 101 հազար գործազուրկ է գրանցված, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից սոցապահովման պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:  

«Հայաստանում գործազուրկ են համարվում այն քաղաքացիները, ովքեր աշխատանքը կորցնելուց հետո դիմել են զբաղվածության համապատասխան մարմիններին գրանցվելու համար»,- ասաց Խաչիկյանը: 

Ինչպես ընդգծեց նա, համեմատության համար պետք է նշել, որ տարեսկզբին գրանցվել է շուրջ 85 հազար գործազուրկ:

«Սրանք պաշտոնական թվերն են, բայց կան քաղաքացաիներ, ովքեր, աշխատանքը կորցնելով, չեն դիմում զբաղվածության կենտրոններ, բայց այդուհանդերձ նման մարդկանց թիվը կրճատվում է»,- Խաչիկյանը:

Ինչպես նա նշեց, կարելի է ասել, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի հետ կապված աշխատատեղերի որոշակի կրճատում է նկատվում:

Խաչիկյանը հավելեց նաև, որ թոշակառուների թիվը Հայաստանում շուրջ 517 հազար է, իսկ գրանցված աշխատողների թիվը, ովքեր սոցապահովագրության վճարումներ են կատարում, շուրջ 460 հազար է կազմում:                

Գործազրկության մակարդակը Հայաստանում 2009թ.-ի հունվար-հունիսին, Ազգային վիճակագրական ծառայության գնահատականներով, 6,7 տոկոս է կազմել 2008թ.-ի հունվար-հունիսի 6,3 տոկոսի համեմատ: 

2009թ.-ի հունվար-հունիսի արդյունքներով տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր քանակը 1178,3 հազար մարդ է կազմել, այս թվից 1099,2 հազարը զբաղվածներին է բաժին ընկնում: -0-