Առաջիկա տարում Հայաստանին ուժեղ երկրաշարժեր չեն սպառնում. սեյսմոլոգ

14.08.2009, 17:07
Առաջիկա տարում Հայաստանին ուժեղ երկրաշարժեր չեն սպառնում. սեյսմոլոգ
Առաջիկա տարում Հայաստանին ուժեղ երկրաշարժեր չեն սպառնում. սեյսմոլոգ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Առնվազն առաջիկա տարում Հայաստանին ուժեղ երկրաշարժեր չեն սպառնում, ասաց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանը:

«Մենք անհանգստության առիթ չունենք, և Հայաստանին պետք չէ վախենալ ուժեղ երկրաշարժերից տարվա ընթացքում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անտոնյանը:

Ծառայության տնօրենի խոսքերով, ներկայում Հայաստանում սեյսմիկ ֆոնը լիովին հանգիստ է, և 2009 թ.-ի անցած ժամանակահատվածում երկրում գրանցվել է միայն մեկ ուժեղ երկրաշարժ Գառնի քաղաքի շրջանում, որը լուրջ խուճապ առաջ բերեց Երևանի ու մերձակա շրջանների բնակիչների շրջանում:  

3,6 մադնիտուդով և 5 բալլ ուժգնությամբ երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Գառնի քաղաքից 10 կմ դեպի հյուսիս, Հայաստանում տեղի ունեցավ հունիսի 18-ին: 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ զգացվել են Երևանում և մերձակա բնակավայրերում:

«Դա լիովին նորմալ զգացողություն է, երբ մարդիկ անհանգստանում են ցնցումների ժամանակ: Շատերն ասում էին, որ չարժեր զանգվածաբար փողոց դուրս գալ, բայց սրանք անվտանգության բնական կանոններ են, երբ առաջին երեք հարկի բնակիչները դուրս են գալիս փողոց ու կանգնում անվտանգ տեղերում»,- ասաց Անտոնյանը:    
 
Ծառայության տնօրենը նշեց, որ շենքերի բարձր հարկերի բնակիչներն այն դեպքում, երբ չեն կարող դուրս գալ իրենց բնակարաններից, պետք է անվտանգ տեղեր ու անկյուններ գտնեն սենյակներում ու թաքնվեն այնտեղ: Անտոնյանը հայտարարեց, որ երկրակեղևը մշտապես շարժման մեջ է գտնվում, և ամեն տարի երկրաբանական բլոկը, որի վրա գտնվում է Հայաստանը, 12-15 մմ-ով տեղաշարժվում է դեպի հյուսիս:  

«Հայաստանի տարածքը բաղկացած է բազմաթիվ բաժանումներով բազմաթիվ բլոկներից, և մենք ամեն օր 1-2 բալ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ ենք գրանցում: Սրանք այն երկրաշարժերն են, որ մեր կայանները ի զորու են գրանցել»,- ասաց Անտոնյանը: -0-