Հայաստանում օգոստոսի 17-ը ոչ աշխատանքային օր է

13.08.2009, 14:02
Հայաստանում օգոստոսի 17-ը ոչ աշխատանքային օր է
Հայաստանում օգոստոսի 17-ը ոչ աշխատանքային օր է

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ օգոստոսի 17-ը, Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարված: Օգոստոսի 16-ին նշվող Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդում է մեռելոց հիշատակին նվիրված օրը:

Ինչպես երկրի գործադիր մարմնի նիստի ժամանակ հինգշաբթի հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Հայաստանում երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքային օր է հայտարարվում շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ը:

Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։

Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։

Նախատեսվում է, որ Հայ առաքելական եկեղեցու բոլոր հինգ Տերունական տոներից հետո հաջորդ օրը ոչ աշխատանքային կլինի։

Քանի որ եկեղեցական տոները շարժական են, այդ պատճառով էլ կառավարությունը տարին հինգ անգամ նման որոշումներ կընդունի։--0--