Հայաստանում ավարտվել է խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի խոշորագույն զորավարժությունների ակտիվ փուլը

12.08.2009, 19:24

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում չորեքշաբթի ավարտվեց խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ խոշորագույն մարտավարական զորավարժությունների ակտիվ փուլը:  

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվում էին ավիացիայի աջակցությամբ, հետևում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Զորավարժությունների ծրագրված սցենարի համաձայն, խաղաղապահ բրիգադը նահանջել է պայմանական հակառակորդի ճնշման տակ, որից հետո հատուկ նշանակության ջոկատներով հակառակորդը պետք է ետ շպրտվեր, իսկ խաղաղապահ բրիգադը պետք է վերադառնար տեղաբաշխման վայր:

Սիմոնյանը նշեց նաև, որ զորավարժություններին շուրջ 900 զինծառայող է մասնակցում:-0-