Երևանյան ռեստորաններից մեկում վիճաբանության արդյունքում երկու եղբայրներ են տուժել

11.08.2009, 18:37
Երևանյան ռեստորաններից մեկում վիճաբանության արդյունքում երկու եղբայրներ են տուժել

Երևանյան «Ջիանի» ռեստորանային համալիրում ծագած վիճաբանության արդյունքում տուժել են եղբայրներ 29-ամյա Սուրեն Դ.-ն ու 19-ամյա Արայիկ Դ.-ն:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, կրակոցների ձայներով ուղեկցվող միջադեպի մասին տեղեկատվությունը Ոստիկանությանն է հասցվել ժամը 02.30-ին:    

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանց հետ վիճաբանել են 22-ամյա Հրաչ Գ.-ն և նրա նրա ընկերը` 26-ամյա Գևորգ Բ.-ն, որոնք ներկայացել են բաժին:

Վիճաբանության ժամանակ վնասվել է ռեստորանի սպասքը: Սուրեն և Արայիկ Դ.-երը բերման են ենթարկվել բաժին:

«Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-