Երկու ավտոմեքենա է բախվել և գլորվել ձորը Երևան-Սևան մայրուղու վրա, կան տուժածներ

10.08.2009, 14:59
Երկու ավտոմեքենա է բախվել և գլորվել ձորը Երևան-Սևան մայրուղու վրա, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Երկու ավտոմեքենա է բախվել և գլորվել ձորը Երևան-Սևան մայրուղու վրա, կան տուժածներ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կիրակի երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ Սևան-Երևան ավտոմայրուղու 25-րդ կիլոմետրի վրա, չպարզված հանգամանքներում, բախվել և ձորն են ընկել «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ տուժածները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատամամբ՝ տուժածների՝ 12-ամյա Մերի Կարապետյանի, 3-ամյա Արթուր Մանուկյանի, 30-ամյա Ստելլա Դավթյանի, 27-ամյա Եվա Դավթյանի և 33-ամյա Մուշեղ Մանուկյանի կյանքին վտանգ չի սպառնում: -0-