Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը զիջել է դիրքերը Հայաստանի քաղաքական դաշտում. փորձագետ

06.08.2009, 16:53
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը զիջել է դիրքերը Հայաստանի քաղաքական դաշտում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսի դիրքերը հայկական քաղաքական դաշտում թուլացել են, կարծում է Հայաստանի Քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

«Ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, Ավագանու խորհրդի ընտրություններից հետո զգալիորեն զիջել է դիրքերը, հատկապես մանդատներից հրաժարվելուց հետո»,- ասաց Յովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ Հայ ազգային կոնգրեսը՝ որպես առավել գործունյա ուժ Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում, հնարավորությունից չօգտվեց և բավարար ուշադրություն չդարձրեց իր ընտրազանգվածի սոցիալական խնդիրներին, որոնք առավել խոցելի խնդիրներ են ներկայիս հայկական հասարակությունում։

Հովհաննիսյանը կարծում է, որ նման բացը հանգեցրեց նրան, որ ՀԱԿ-ում  ներկայումս առկա են բազմաթիվ բարդություններ և անորոշություններ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ազգային հարցերում ընդդիմությունը պետք է որդեգրի ավելի արմատական դիրքորոշում, քան իշխանությունները։

«Հայաստանի քաղաքական դաշտում արմատական ընդդիմության տեղը թափուր է, և ՀՅԴ անցումով դեպի ընդդիմություն փորձ արվեց լրացնել այդ տեղը»,- ավելացրեց քաղաքագետը։--0--