ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մերձակա տարածքը (Համո Բեկնազարյանի անվան նախկին «Հայֆիլմ» կինոստուդիա - «Նովոստի-Արմենիա») տուժել է հրդեհի հետևանքով կիրակի՝ օգոստոսի 2-ին, երկուշաբթի տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Ժամը.22։52-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող Հ.Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում։ Դեպքի վայր մեկնած երեք մարտական հաշվարկները մեկուսացրել և մարել են հրդեհը տեղական ժամանակով կեսգիշերից հետո»,- հաղորդում է ՀՓԾ-ն։
Ծառայության տվյալներով՝ հրդեհի հետևանքով այրվել է 4 հեկտար խոտ։
Ինչպես տեղեկացնում է Ծառայությունը, նախորդ հանգստյան օրերին Հայաստանում գրանցվել է մի քանի հրդեհ։ Մասնավորապես՝ լույս կիրակիի գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի արվարձաններից մեկում, ամբողջովին այրվել է «ՌԱՖ» ավտոմեքենան, իսկ Աշտարակ և Էջմիածին քաղաքներում այրվել են մասնավոր տներ և կառուցապատումներ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը, օգոստոսի 1-ի երեկոյան գազի արտահոսքի հետևանքով Հրաչյա Ներսիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը մարել է հրդեհը տեղական ժամանակով 21։17-ին։ -0-