Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Շվեյցարիա հանդիպումը կանցկացնի Երևանի «Միկա» մարզադաշտում
03.08.2009,
14:15
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Շվեյցարիա հանդիպումը կանցկացնի Երևանի «Միկա» մարզադաշտում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Շվեյցարիա հանդիպումը կանցկացնի Երևանի «Միկա» մարզադաշտում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Շվեյցարացիների հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին։
Հայաստանի հավաքականը նույն խմբում է Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ։
Երկու փուլերից հետո խմբի առաջատարը Թուրքիայի հավաքականն է վեց միավորով։ Հայաստանի հավաքականը երկու պարտությամբ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ -0-