Հայաստանի առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ ջանքերն է գործադրում տուբերկուլյոզի դեմ պայքարում

31.07.2009, 16:47
Հայաստանի առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ ջանքերն է գործադրում տուբերկուլյոզի դեմ պայքարում
Հայաստանի առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ ջանքերն է գործադրում տուբերկուլյոզի դեմ պայքարում

Հայաստանի առողջապահության նախարարությունը անհրաժեշտ բոլոր ջանքերն է գործադրում տուբերկուլյոզի դեմ պայքարում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Աբովյան քաղաքում վերանորոգված Հակատուբերկուլյոզային դիսպանսերի բացման ժամանակ։

«Վերանորոգված Հակատուբերկուլյոզային դիսպանսերի բացումը վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը լուրջ է տրամադրված Հայաստանում տուբերկուլյոզի ախտանշանների կանխարգելման հարցում, և կփորձեն հասնել դրան մոտակա ժամանակներս»,- ասաց Քուշկյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում գոյություն ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները այդ խնդրի լուծման համար, ինչի վկայությունն է վերանորոգված Հակատուբերկուլյոզային դիսպանսերի բացումը։

«Շուտով Հայաստանում կվերանորոգվեն տուբերկուլյոզային բոլոր բժշկական կենտրոնները՝ տրամադրելով հիվանդներին ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որի կարիքը նրանք այդքան ունեն։ Դրա օրինակը կարող է հանդիսանալ Աբովյանի Հակատուբերկուլյոզային դիսպանսերի վերանորոգման ակցիան»,- ընդգծեց նախարարը։

Միաժամանակ Աբովյանի Հակատուբերկուլյոզային դիսպանսերի բժշկական գծով փոխտնօրեն Լենո Աբգարյանը նշեց, որ Հայաստանում 2008 թվականի տվյալներով գրանցված է տուբերկուլոզով 1450 հիվանդ՝ 4000 վարակվածների ընդհանուր թվով։

Ըստ նրա՝ տուբերկուլոզով հիվանդների թիվը հանրապետությունում աճել է Հայաստանի երկրաշարժից հետո, և աճի միտումը պահպանվել է մինչև 1996 թվականը՝ կազմելով վարակվածների 0,067 տոկոս՝ բնակչության ընդհանուր թվից։ 1996-ից մինչև 2002 թվականն այդ ցուցանիշն անփոփոխ է մնացել, բայց 2002 թվականից առայսօր նկատվում է տուբերկուլոզով վարակվածների թվի նվազման միտում՝ մինչև 0,037 տոկոս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի գրանցվում է տուբերկուլոզի կայուն ձևերի 500.000 դեպք, իսկ հիվանդների թիվը կազմում է ավելի քան 1 մլն մարդ։ Յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է այս հիվանդությամբ 110.000 վարակված։ ԱՀԿ տվյալներով՝ հիվանդների մոտ 62 տոկոսը արձանագրվում է Չինաստանում, Ռուսաստանում և Հնդկաստանում։ -0-