Դեղին համարանիշներով հայկական տաքսիները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը

31.07.2009, 15:18
Դեղին համարանիշներով հայկական տաքսիները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը

Այս տարվա օգոստոսի 1-ից դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։

Նրա խոսքերով՝ նման պայմանավորվածություն  ձեռք է բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև՝ հաշվի առնելով տաքսի ծառայություն մատուցողների առաջարկությունը:

Դեղին  պետհամարամիշները տրվում են գործունեության համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն անցած կազմակերպություններին կամ անհատ ձեռներեցներին։ 

Ներկայումս հանրապետությունում գործում է տաքսի ծառայություն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպություն` 6792 մեքենայով և 605 անհատ ձեռներեց: -0-