Երևանում երկաթուղային թանգարան է բացվել

31.07.2009, 14:16
Երևանում երկաթուղային թանգարան է բացվել
Երևանում երկաթուղային թանգարան է բացվել

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈՒ) ընկերությունն ուրբաթ Երևանի երկաթգծի կենտրոնական կայարանում երկաթուղային թանգարան է բացել:

ՀԿԵՈՒ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի խոսքերով՝ թանգարանի բացումը նվիրված է օգոստոսի 2-ին նշվող Երկաթուղայինի միջազգային օրվան:

«Թանգարանում ներկայացված է հայկական երկաթուղու պատմությունը՝ սկսած 1896 թ.-ից մինչև մեր օրերը: Թանգարանում տեղադրված են 10 վահանակներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է երկաթուղու պատմության որոշակի ժամանակահատված: Ցուցանմուշների կեսը թանգարանին է նվիրել Ռուսաստանի երկաթուղին», - ասաց Հարությունյանը: Նրա խոսքերով՝ թանգարանի ստեղծման համար ծախսվել է շուրջ 22 հազար դոլար:

«Երկաթուղույին թանգարանի բացումը պայմանավորված է նոր սերնդին Հայաստանի երկաթուղու պատմությանը, այն մարդկանց հետ ծանոթացնելու անհրաժեշտությամբ, ովքեր կանգնած էին երկաթուղու ակունքների մոտ», - ասաց ՀԿԵՈՒ-ի գլխավոր ինժեները:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուր տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը։ ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-