«Հայաստանը Համաշխարհային oլիպմիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով երկու նամականիշներ են շրջանառության մեջ դրվել Երևանում

29.07.2009, 14:50
«Հայաստանը Համաշխարհային oլիպմիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով երկու նամականիշներ են շրջանառության մեջ դրվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանը Համաշխարհային օլիպմիադայի կրկնակի չեմպիոն» երկու թեմատիկ նամականիշներ են շրջանառության մեջ դրվել Երևանում:

Առաջին նամականիշի անվանական արժեքը 70 դրամ է, երկրորդինը՝ 280 դրամ, դրանցից յուրաքանչյուրի տպաքանակը 50 հազար է:

Նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատրյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն ու շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը:

«Այս միջոցառումը մեզ ևս մեկ հնարավորություն է տալիս հիշել այն երջանիկ օրերը, որոնք մենք ապրել ենք նախորդ տարի, երբ մեր հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ տարավ Օլիմպիադայում: Այս նամականիշները խորհրդանշում են մեր երկրորդ հաղթանակը, որը կմնա պատմության մեջ», - չորեքշաբթի ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ հայ շախմատիստները հետագայում ևս հաջորդ օլիմպիադաներից հետո առիթ կտան նոր նամականիշների համար:

Շախմատի աշխարհի իններորդ չեմպիոնի անվանակից, գրոսմայստեր Պետրոսյանն իր հերթին հավաքականի անունից շնորհակալություն հայտնեց Ֆիլատելիստների միությանն ու «Հայփոստ» ընկերությանը՝ այս միջոցառման կազմակերպման համար:

«Նամականիշը լավ միջոց է՝ այս հաղթանակը տարածելու համար, որը ոչ միայն մտել է շախմատի, այլև ֆիլատելիայի պատմության մեջ», - ասաց շախմատիստը:

Նամականիշներից մեկի վրա պատկերված է 2008 թ.-ի Դրեզդենի Օլիմպիադայում հաղթանակ տարած հայ շախմատիստների թիմը՝ մարզչի հետ միասին: Երկրորդ նամականիշի վրա պատկերված են քաղաքների խորհրդանիշները, որտեղ անցկացվել են շախմատի օլիմպիադաները, այդ թվում նաև՝ Դրեզդենի օլիմպիադայի խորհրդանիշը՝ հայկական եռագույնի ֆոնի ներքո:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել է «ՀայՓոստի» կողմից թողարկված ֆիլատելիստական գրքույկը՝ նվիրված Հայաստանի հավաքականի հաղթանակին:

Հայաստանի շախմատի հավաքականը վերջին երկու՝ Դրեզդեն-2008 և Թուրին-2006 շախմատային օլիմպիադաների հաղթողն է։

«Հայփոստ» ընկերությունը Հայաստանի ազգային փոստային օպերատորն է, որը շուրջ 900 փոստային բաժանմունքներ ունի ողջ հանրապետությունում:-0-