Երևանում տեղի է ունեցել Ռազմական ինստիտուտի ստեղծման 15-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը

28.07.2009, 13:55
Երևանում տեղի է ունեցել Ռազմական ինստիտուտի ստեղծման 15-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի 15-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձն է տեղի  ունեցել նախօրեին Երևանի Հանրապետության Հրապարակում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փորձը նկարահանվել է ուղղաթիռից: Շքերթը կանցկացվի հուլիսի 30-ին:

Ռազմական ինստիտուտի հիմնադրման օրը ընդունված է համարել 1994 թ.-ի հունիսի 24-ը: Հենց այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը:

1998թ. հունվարի 16-ին ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ-ն վերակազմավորվեց ռազմական ինստիտուտի, իսկ 1999թ.-ին այն վերանվանվեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

2001թ. մայիսից ռազմական ինստիտուտում ուսուցումն իրականացվում է երկու հիմնական մասնագիտություններով` մոտոհրաձիգներ և հրետանավորներ:

Ռազմական ինստիտուտի կառուցվածքում գործում են 10 գիտական ամբիոններ` որոնցից 6-ը ռազմամասնագիտական, 4-ը` հասարակագիտական:-0-