ՎՏԲ Հայաստան Բանկի երևանյան մասնաճյուղերից մեկը կողոպտվել է, հափշտակվել է 5 միլիոն դրամ

22.07.2009, 14:59
ՎՏԲ Հայաստան Բանկի երևանյան մասնաճյուղերից մեկը կողոպտվել է, հափշտակվել է 5 միլիոն դրամ
ՎՏԲ Հայաստան Բանկի երևանյան մասնաճյուղերից մեկը կողոպտվել է, հափշտակվել է 5 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ Հայաստան Բանկի երևանյան կենտրոնական մասնաճյուղերից մեկը կողոպտվել է, հափշտակվել է 5 միլիոն դրամ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին ժամը 9.30-ի մոտակայքում բանկի  Երևանի Բաղրամյան պ. 56 հասցեով գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա կատարվել է ավազակային հարձակում: Հարձակվողները հափշտակել են մոտ 5 մլն ՀՀ դրամ (13.7 հազար ԱՄՆ դոլար):

«Բանկի միակ վնասվածքներ ստացած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիմա արդեն պարզ է, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում», - ասվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ կատարվածի

հանգամանքները պարզելու ընթացքում բանկի անվտանգության ծառայությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006 թ.-ի հունիսի 20-ը՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ) դարձել է ՎՏԲ խմբի մասնակից 2004 թ.-ի ապրիլին: ՎՏԲ բանկը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է:

Այժմ բանկն ունի 78 մասնաճյուղ:-0-