Ալիևի և Սարգսյանի բանակցություններն ակնկալվում են ԵԱՀԿ ՄԽ աշնանային հանդիպումից հետո. Նեստերենկո

21.07.2009, 20:01
Ալիևի և Սարգսյանի բանակցություններն ակնկալվում են ԵԱՀԿ ՄԽ աշնանային հանդիպումից հետո. Նեստերենկո

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունների հերթական փուլը կարող են անցկացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշնանային նադիպումից հետո, լրագրողներին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի 18-ին: Երեք երկրի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ուիները:

«Աշնան ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանցկացնեն նախապատրաստական աշխատանքների նոր ռաունդ, ինչից հետո կարելի է սպասել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ևս մեկ հանդիպում»,- ասաց Նեստերենկոն։

Դիվանագետի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան բանակցությունների ընթացքում «շարունակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակվող հակամարտության կարգավորման բազային սկզբունքների բովանդակության լուրջ և խորը քննարկումը»։ Միաժամանակ Նեստերենկոն ընդգծեց, որ դրանցից մի քանիսի մասով նկատվեց որոշակի առաջընթաց։

«Առկա է նաև քննարկվող հարցերով կողմերի դիրքորոշումների մերձեցում, սկսվել է նոր թեմաների քննարկում»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը։ -0-