Հայաստանի նախագահը Վենեսուելայի նորանշանակի հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները

21.07.2009, 15:56
Հայաստանի նախագահը Վենեսուելայի նորանշանակի հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վենեսուելայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսի հետ (նստավայրը` Մոսկվա) քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, դեսպանից ընդունելով նրա հավատարմագրերը՝ նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ և   հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի և Վենեսուելայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ընդլայմանն առնչվող հարցեր:

Կարևորվել է նաև միջազգային կառույցների շրջանակում երկկողմ համագործակցության ակտիվացումը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նաև չորս տարի առաջ Վենեսուելայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:--0--