2009թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում գործազուրկների թիվն ավելացել է 10,3 տոկոսով՝ հասնելով 84,1 հազարի

21.07.2009, 15:01
2009թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում գործազուրկների թիվն ավելացել է 10,3 տոկոսով՝ հասնելով 84,1 հազարի

Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2009թ.-ի հունվար-հունիս ամիսներին, 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 10,3 տոկոսով՝ կազմելով 84,1 հազար մարդ:

Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագական ծառայությունից: ԱՎԾ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ միաժամանակ հունիսին, 2009թ.-ի մայիսի համեմատ, գործազուրկների թիվն ավելացել է 0,2 տոկոսով:-0-