Աշխարհի 2010թ. գավաթի ընտրական փուլի շրջանակներում՝ Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը կանցկացվի թուրքական քաղաքում

21.07.2009, 14:46

Աշխարհի 2010թ. գավաթի ընտրական փուլի շրջանակներում՝ Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստները Երևանի «Հրազդան» մարզադաշտում 2:0 հաշվով պարտություն կրեցին:

Այն ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի և Թուրքիանի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Այդ այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումն ու լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում այն պատճառով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:-0-