Հայաստանի արտգործնախարարն ու Վենեսուելայի դեսպանը կարևորեցին համագործակցության սերտացման անհրաժեշտությունը

21.07.2009, 10:58
Հայաստանի արտգործնախարարն ու Վենեսուելայի  դեսպանը կարևորեցին համագործակցության սերտացման անհրաժեշտությունը

 Հուլիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան  Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում և հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Վենեսուելայի հարաբերությունների զարգացման գործում: 

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը քննարկեցին քաղաքական և տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդայմանն առնչող հարցեր: Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման անհրաժեշտությունը և միջխորհրդարանական կապերի զարգացումը:  -0-