Հուլիսի 20-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեին ՀՀ ԱԳՆ ծառայությունից:
«Պատվիրակությունը գլխավորում է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը (Carl Bildt)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:-0-