Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը չափազանց կարևոր է հայկական պետականության ամրապնդման համար. պատգամավոր

16.07.2009, 19:49
Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը չափազանց կարևոր է հայկական պետականության ամրապնդման համար. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը չափազանց կարևոր է հայկական պետականության ամրապնդման համար, ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Մեր կուսակցությունը կարծում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգի ընդունումը ծայրահեղ անհրաժեշտ է հայկական պետականության ամրապնդման ու զարգացման գործում»,- հինգշաբթի նա հայտարարեց լրագրողներին: 

Պատգամավորի խոսքերով՝ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական փաստաթղթի ընդունումը հնարավորություն կտա հստակ սահմանել երկրի առաջնահերթությունները արտաքին քաղաքական ռազմավարությունում՝ թույլ տալով հայկական ղեկավարությանը ներկայացնել իրենց նախաձեռնությունները ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերում:

Ընթացիկ տարվա հուլիսի 10-ին Ստեփանակերտում Ղարաբաղյան կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հարցերին նվիրված համաժողովի ընթացքում, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ հանրապետության արտաքին քաղաքական հարցերով հայեցակարգը հանրային քննարկման կդրվի մոտակա օրերին և կընդունվի այդ քննարկումների արդյունքում: -0-