Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում Տու-154-ի վթարի կապակցությամբ

16.07.2009, 18:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում Տու-154-ի վթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանում Տու-154 վթարում զոհվածների ընտանիքներին և հարազատներին,  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից։

«Ֆրանսիան իր անկեղծ ցավակցությունն ու աջակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Իրանի և Հայաստանի իշխանություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին։--0—