Իրանի դեսպանությունը աշխատանքներ է տանում Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի մանրամասները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Իրանի դեսպանությունից։
Դեսպանության աշխատակցի խոսքերով, մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում Իրանի զոհված քաղաքացիների թիվը պարզելու ուղղությամբ։
Գործակալության զրուցակիցը հայտնեց, որ դեսպանությունում առայժմ միայն հայտնի է, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից 16 րոպե անց, և զոհերի թիվը կազմում է 169 մարդ։
Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:
«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:-0-