Caspian Airlines իրանական ընկերությունը պատրաստում է Թեհրան-Իրան չվերթով մեկնող ուղևորների ցուցակները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Երևանում ընկերության ներկայացուցչությունից։
Ցուցակներն, ամենայն հավանականությամբ, կփակցվեն երևանյան «Զվարթնոց» օդանավակայանում։
Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվում էր 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:
«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:-0-