ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին, հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, Արցախի հիմնախնդրի կարգավորմանը և Իրանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-