Հայաստանը բավարարում է վարկային ռեսուրսներ տրամադրելու համար անհրաժեշտ պայմաններին. ֆիննախ

10.07.2009, 14:46
Հայաստանը բավարարում է վարկային ռեսուրսներ տրամադրելու համար անհրաժեշտ պայմաններին. ֆիննախ
Հայաստանը բավարարում է վարկային ռեսուրսներ տրամադրելու համար անհրաժեշտ պայմաններին. ֆիննախ

Հայաստանը բավարարում է վարկային ռեսուրսներ տրամադրող կազմակերպության պայմաններին, ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Հայաստանի բյուջեի լրացուցիչ ֆինանսավորումը 2009-2010 թթ.-ի համար նախատեսվում է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, այդ թվում Համաշխարհային բանկի կողմից 60 մլն դոլարի չափով, Զարգացման ասիական բանկի կողմից՝ 80 մլն դոլարի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ շուրջ 305 մլն դոլարի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից՝ 500 մլն դոլարի։

«Ոչ բոլոր երկրներին է հաջողվում նման վարկային ռեսուրսներ ներգրավել։ Դրա համար երկիրը պետք է բավարարի որոշակի պայմանների, այն է՝ մակրոտնտեսական ցուցանիշներն ու բարեփոխումների գործընթացները պետք է բավարար լինեն»,- ասաց Դավթյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս առնչությամբ նա նշեց, որ վարկեր տրամադրող կազմակերպությունները պետք է վստահ լինեն, որ դրանք արդյունավետ կօգտագործվեն և կվերադարձվեն։

«Հայաստանը բավարարում է բոլոր այդ պայմաններին, ինչն էլ պատճառ է, որ մեզ համեմատաբար ավելի հեշտ է հաջողվում ներգրավել այդ միջոցները»,- ասաց նա։-0-