412.87
5.15
388.95
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայ Առաքելական Եկեղեցու և Վատիկանի միջև ջերմ հարաբերություններ են ձևավորվել. Գարեգին Բ Կաթողիկոս

14:09
09 Հուլիսի 2009

 Հայ Առաքելական Եկեղեցու և Վատիկանի միջև ջերմ հարաբերություններ են ձևավորվել, ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պավիա քաղաքի (Իտալիա) արքեպիսկոպոսարանի ճեմարանի սաների հետ հանդիպման ընթացքում։ Դեպի Հայաստան ուխտագնացություն  իրականացնող պատվիրակությունը գլխավորում է Պավիայի արքեպիսկոպոս Գերապատիվ Ջովաննի Ջուդիչին։

«Վեհափառ Հայրապետը, ողջունելով կաթոլիկ երիտասարդների այցը հայոց հոգևոր կենտրոն, անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Վատիկանի միջև առկա ջերմ հարաբերություններին, նկատելով որ, իբրև վաղվա հոգևորականներ, այսօրվա ճեմարանականները ապագայում  իրենց դրական մասնակցությունը պիտի ունենան այդ հարաբերությունների առավել խորացմանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը վերհիշեց 2001-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի այցելությանը  Հայաստան, ապա և անցած տարվա իր այցը Հռոմ, որի ընթացքում, ի պատիվ երկու եկեղեցիների ջերմ հարաբերությունների, Հռոմի Ս. Վլաս եկեղեցին տրամադրվեց հայ համայնքին` ծիսակատարությունների համար։

Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությունը։

Իր հերթին Ջովաննի Ջուդիչի արքեպիսկոպոսը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և հանդիպել Հայոց Հայրապետի հետ:

Նրա խոսքով` ինչպես իր, այնպես էլ խմբի մյուս անդամների համար հուզիչ ու տպավորիչ է ծանոթությունը հայոց քրիստոնեական մշակույթի ու ավանդության հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով