ՀՀ քաղաքացիներն ամենից հաճախ խնդրանքներով դիմում են ՀՀ ԱԺ խմբակցություններին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2009 թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներն Ազգային ժողով են ներկայացրել խնդրանքներ, առաջարկություններ և բողոքներ պարունակող 1677 նամակ, որոնցից 762-ը հասցեագրված էր խորհրդարանական հինգ խմբակցություններին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 499 նամակ: Միաժամանակ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 402 նամակ, իսկ փոխխոսնակին՝ 50 նամակ:
Ստացված բոլոր նամակներին տրվել են պատասխաններ:-0-