Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը ուրբաթ բացօթյա համերգ կանցկացնի «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով` «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բացօթյա համերգի ժամանակ ելույթ կունենան «The bops», «Another story», «Arsa», «Fair wind» և «Eva» խմբերը։
«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հանդիսանալով կառավարությանն օժանդակող ամենամեծ հասարակական կազմակերպությունը երկրում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումը համարում է կարևորագույն խնդիր»,- ասվում է հաղորդագրությունում։
Համերգի ժամանակ ՀՀ բոլոր մարզերից ժամանած Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի շուրջ 150 երիտասարդ կամավորներ կիրականացնեն լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ:
Համերգի ընթացքում կհնչեն ուղերձներ, կանցկացվեն հարցումներ, կբաժանվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ: -0-