Թուրքիան ժամանակակից երկիր չի դառնա, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասաց Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը երեքշաբթի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր այցելելու ընթացքում:
Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասն ու նրա տիկին Էլսի Խրիստոֆիան երեքշաբթի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0-