Հանրահայտ հայ գրող Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը հայտարարեց, որ բացահայտված են գրողի մահվան իրական պատճառները:
Համարվում է, որ նոր հայկական գրականության հիմնադիրն ու Հայաստանի և Ռուսաստանի միավորման ջատագովը՝ Խաչատուր Աբովյանը, անհայտ կորել է 1848թ.-ի ապրիլին:
«Հարկ է հրաժարվել դասագրքերում ընդգրկված բոլոր նախկին տեղեկություններից, որոնցում խոսվում է Աբովյանի մահվան տարբեր վարկածների մասին: Իրականում ցարական ոստիկանությունը նրան ուղարկել է Սախալին իր ազգային ու հայրենասիրական հայացքների համար, որտեղ նա մահացել է 1853թ.-ին»,- Զատիկյանն ասաց լրագրողներին:
2009թ.-ին Աբովյանի 200-ամյակի կապակցությամբ հուլիսից մինչև հոկտեմբեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն: -0-