Հայաստանում 2009թ.-ի հունվար-մայիս ամիսների արդյունքներով 47,7 տոկոսով կրճատվել է կոնյակի արտադրությունը

02.07.2009, 15:13

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009թ.-ի հունվար-մայիս ամիսների արդյունքներով 47,7 տոկոսով կրճատվել է կոնյակի արտադրությունը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում երկրում արտադրվել է 3161 հազար լիտր կոնյակ, ինչը 47,7 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Միևնույն ժամանակ երկրում արտադրվել է 4,8% -ով պակաս օղի և ալկոհոլային արտադրանք (4378,7 հազար լիտր):

Հաշվետու ժամանակահատվածում գինու արտադրության աճ է գրանցվել 3,4%-ով՝ հասնելով 1250,8 հազար լիտրի, իսկ գարեջուր է արտադրվել 10,9 %-ով պակաս՝ 3137,5 հազար լիտր՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում շամպայն գինիների արտադրությունը կազմել է 64,3 հազար լիտր, ինչը 4 տոկոսով մեծ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 

Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը (լիմոնադներ, գազավորված ու էներգետիկ ըմպելիքներ և այլն) Հայաստանում կրճատվել է 14,1 տոկոսով՝ հասնելով 12155,8 հազար լիտրի։-0-