Հայկական ընդդիմությունը տեղեկացրել է, որ հարձակվել են իր կողմնակիցների վրա

02.07.2009, 13:49
Հայկական ընդդիմությունը տեղեկացրել է, որ հարձակվել են իր կողմնակիցների վրա

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսը չորեքշաբթի հայտարարություն է տարածել, որի համաձայն Երևանի կենտրոնում հարձակում են գործել ընդդիմության կողմնակիցների վրա:

«Այսօր, տեղական ժամանակով ժամը 20:00-ին Աբովյան փողոցում Հայ Ազգային Կոնգրեսի` հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ, որոնցից ոմանք զինված են եղել », - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ:

Տեղեկատվության համաձայն, փորձելով երիտասարդներից խլել բարձրախոսը և թռուցիկները՝ հարձակվողները հարվածել են իրազեկողների վրա:

«Այս ամենի հետևանքով Կոնգրեսի համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերթ Գևորգյանը և Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ավելի ուշ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես կգա հայտարարությամբ:-0-