«Դատական ծառայողների միություն» արհեստակցական կազմակերպության հիմնադիր ժողովի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքներով ձևավորվեց Արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմինը՝ արհկոմիտեն՝ բաղկացած 25 անդամից, իսկ վերստուգող մարմինը՝ Վերստուգիչ հանձնաժողովը՝ 5 անդամից, տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլին ծառայությունը։
«Դատական ծառայողների միություն» արհեստակցական կազմակերպության հիմնադիր ժողովի ընթացքում հաստատվեցին արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը, ղեկավար և վերահսկող մարմինների կանոնակարգերը, ասվում է հաղորդագրությունում։
«Դատական ծառայողների միություն» արհեստակցական կազմակերպությունը հասարակական միավորում է, որը կամավոր սկզբունքով միավորում է «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ծառայողներին՝ նրանց ընդհանուր շահերը և իրավունքները արտահայտելու ու պաշտպանելու համար: -0-