Հայաստանի տեխնիկական անվտանգության հայեցակարգը կմշակվի ամենակարճ ժամկետներում

29.06.2009, 13:56
Հայաստանի տեխնիկական անվտանգության հայեցակարգը կմշակվի ամենակարճ ժամկետներում
Հայաստանի տեխնիկական անվտանգության հայեցակարգը կմշակվի ամենակարճ ժամկետներում

Տեխնիկական անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը  հունիսի 29-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Նիստում որոշվել է եվրոպական փորձագետների հետ համագործակցությամբ

հնարավոր կարճ ժամկետներում մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման»,- ասվում է հաղորդագրությունում։  

Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ նշելով, որ հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ» և «Հայաստան-Եվրամիություն» 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարևորել է տեխնիկական անվտանգության ժամանակակից համակարգի ձևավորումը, այս ոլորտում առկա եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու իրավական դաշտի կատարելագործումը: -0-