+17
Եղանակը Երևանում
Հայ

Մինասի աշխատանքները կցուցադրվեն Իտալիայում 2010 թ.-ի մարտ-ապրիլին

14:27
26 Հունիսի 2009

Ականավոր հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքները կցուցադրվեն Իտալիայում 2010 թ.-ի մարտ-ապրիլին, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Նեապոլի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի դոկտոր-պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլոն։

Գալլոն հատուկ ժամանել է Հայաստան՝ Իտալիայի քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսների համար Մինաս Ավետիսյանի նկարների ընտրությունը կազմակերպելու նպատակով: Ծրագրվում է, որ ցուցահանդեսը կանցկացվի Իտալիայի 5 խոշոր քաղաքներում։

Գալլոյի խոսքերով, ով Իտալիայում անցկացվող ցուցահանդեսների համակարգողն ու կազմակերպիչն է, կներկայացվեն Մինասի շուրջ 100 աշխատանքներ, որոնք կցուցադրվեն Հռոմում, Նեապոլում, Ֆլորենցիայում և Վենետիկում։

Նրա խոսքերով՝ հայկական ժամանակակից արվեստի և մշակույթի հետ ծանոթությունն անհրաժեշտ է սկսել դրանց մաքուր ձևից, և հենց Մինասի միջոցով է հայկական մշակույթը ներթափանցում Եվրոպա՝ որպես գրաֆիկայի և գեղանկարչության մաքուր արվեստ։

«Արվեստը շատ զգայուն թեմա է, որի հետ անհրաժեշտ է շփվել անմիջականորեն՝ ինչպես ընտանիքի անդամների հետ, այդ թվում նաև ֆիզիկապես, այդ պատճառով անհրաժեշտ է իտալական հասարակությանը հասցնել հայկական արվեստը, նրան հնարավորություն ընձեռել տեսնել այն սեփական աչքերով, շոշափել դրան», - ասաց Գալլոն։

Միաժամանակ նա նշեց, որ Մինասի ընտրությունը պատահական չէր, քանի որ նրա աշխատանքները թույլ են տալիս փոխանցել հայկական ժամակակից բարձր արվեստը։ «Մինասի ամենամեծ արժեքը մոդեռնի ժամանակակից ոճում հնագույն արվեստը ներկայացնելն է», - ասաց արվեստաբանը։

«Մենք Մինասի մեջ տեսանք արվեստի ժամանակակից գործչի, ով իտալական արվեստասերին կներկայացնի ողջ հայ ժողովրդին և նրա մտածելակերպը։ Հենց այսպիսի անհատականություններ են անհրաժեշտ, որոնց միջոցով հանարավոր է ծանոթանալ ողջ ազգի մշակույթի հետ», - ասաց Գալլոն։

Մինասի բացառիկ առանձնահատկությունների թվում իտալացի արվեստաբանը նշեց առօրյա կյանքի իրականությունից հեռանալու և սեփական ստեղծագործությունների միջոցով բացառապես մշակութային արժեքը ներկայացնելու նկարչի հնարավորությունը։

«Մինասի ստեղծագործության մեջ չկան քաղաքական, տնտեսական կամ սոցիալական խնդիրներ, կա միայն արվեստ, իր կտավներում ողջ առավելությունը նա տվել է ազատությանը, այլ ոչ թե առօրյա կյանքի դժվարություններին, և հենց սա է պատճառը, որ նրա արվեստը շարունակում է ապրել, և նրա դերը արվեստում շարունակում է աճել, քանի որ ազատությունն ապագայի արժեքների հիմքն է», - ասաց Գալլոն։

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանն իր հերթին նշեց, որ իտալացի արվեստաբանն արդեն ծանոթացել և ընտրել է այն կտավները, որոնք կներկայացվեն Իտալիայում։

Միաժամանակ նա նշեց, որ նկարչի բոլոր աշխատանքները նախքան Իտալիա ուղարկվելը կգնահատվեն և կապահովագրվեն, ընդ որում ապահովագրությունն իրականացվելու է փոխադարձ սկզբունքներով՝ հայկական և իտալական կողմերի հետ համատեղ։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բ այց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։

1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ